Ծեծկռտուք՝ Վրաստանի խորհրդարանում. տեսանյութ
Վրաստանի խորհրդարանում դեկտեմբերի 26-ին գումարված նիստն ընդհատվել է պատգամավորների միջև առաջացած վիճաբանության պատճառով, որը վերածվել է ծեծկռտուքի:
Վեճը սկսվել է այն բանից հետո, երբ «Միացյալ ազգային շարժում» կուսակցության պատգամավոր Ակակի Բոբոխիձեն «Վրացական երազանք» դաշինքի պատգամավորներից մեկի հասցեին վիրավորական խոսքեր է հնչեցրել:
Ծեծկռտուքի կենտրոնում են այդ պահին հայտնվել գրեթե բոլոր պատգամավորները, բացի կին պատգամավորներից և խորհրդարանի խոսնակ Դավիդ Ուսուպաշվիլիից: