Ծեծկռտուք՝ Վրաստանի խորհրդարանում. պատճառը դատավորներին ընտրելու կանոնների մասին օրինագիծն է եղել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Վրաստանի խորհրդարանում ծեծկռտուք է տեղի ունեցել իրավական հարցերի կոմիտեի նիստում, որի ժամանակ միմյանց ֆիզիկապես ու խոսքով վիրավորանքներ են հասցրել «Եվրոպական Վրաստանից» պատգամավոր Օթար Կախիձեն և որհրդարանում մեծամասնություն ներկայացնող պատգամավոր Իրակլի Բերայան:
Ինչպես հայտնում է «Գրուզիա-օնլայն»-ը, Կախիձեն թղթի թերթեր է նետել Բերաայի վրա:
Իրավական հարցերի կոմիտեի նիստում քննարկվում էր դատավորներին ընտրելու կանոնների մասին խորհրդարանական մեծամասնության օրինագիծը: