Քաշքշուք ու ծեծկռտուք՝ Ուկրաինայի խորհրդարանում. տեսանյութ
Ուկրաինայի Գերագույն ռադայում այսօր վարչապետ Արսենի Յացենյուկի ելույթի ժամանակ միջադեպ է տեղի ունեցել, հաղորդում է Kp.ru-ն:
«Պյոտր Պորոշենկոյի բլոկ»-ի անդամ Օլեգ Բարնան, ով ստորագրահավաք է սկսել կառավարությանը անվստահություն հայտնելու մասին բանաձևի նախագծի շուրջ, վարդերի փնջով մոտեցել է Յացենյուկին և փորձել նրան դուրս հանել:
Պատգամավորների միջև սկսվել է ծեծկռտուք և մի քանի րոպեոսվ ընդհատվել է կառավարության ղեկավարի ելույթը: