Անշարժ գույքի շուկայում վերջին երկու ամիսներին գործարքները կտրուկ նվազել են. Ժամանակ
«Ժամանակ» թերթը գրում է, որ ըստ «Վիվա Ռիելթի» անշարժ գույքի գործակալության տնօրեն Էդվարդ Հարությունյանի՝ անշարժ գույքի շուկայում նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին գործարքները կտրուկ նվազել են:
Նա նշեց, որ գնորդները պասիվացել են, իսկ բանկերն այս նպատակով վարկեր չեն տրամադրում: Նա նաև նշել է, որ բոլորը սպասում են իրենց գործարքներին րնթացք տան տոներից հետո, այս պահին իրավիճակն իսկապես սառեցված է:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։