Ուզում եմ հանդիպել Պուտինի հետ. Գ. Մարգվելաշվիլի
Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին հայտարարել է, որ կցանկանար հանդիպել իր պաշտոնակցի՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:
«Նախագահ Պուտինը երկրի գլխավոր առաջնորդն է, ում հետ մենք պետք է փորձենք կարգավորել ռուս-վրացական հարաբերությունները: Պուտինն այն մարդն է, ում հետ կարծում եմ որոշակի փուլում կարելի է կառուցել ռացիոնալ միջպետական հարաբերություններ»,- ասել է նա: