211652_close_icon
views-count937 դիտում article-date 11:52 26-12-2014

«Բարսելոնա»-ի 9 ֆուտբոլիստ հրավիրվել է Կատալոնիայի հավաքական

«Բարսելոնա»-ի միանգամից 9 ֆուտբոլիստ հրավերք է ստացել Կատալոնիայի հավաքականի կողմից, որը պետք է ընկերական հանդիպում անցկացի Բասկյան Երկրի թիմի դեմ: «Բարսելոնա»-ից Կատալոնիայի թիմում հանդես գալու հրավերք են ստացել՝ Խորդի Մասիպը, Մարտին Մոնտոյան, Մարկ Բարտրան, Ժերար Պիկեն, Խորդի Ալբան, Խավին, Սերխիո Բուսկետսը, Սերխի Սամպերը, Սերխի Ռոբերտոն: Կատալոնիայի հավաքական հրավիրվել են նաև՝ Վիկտոր Ալվարեսը, Վիկտոր Սանչեսը (երկուսն էլ՝ «Էսպանյոլ»), Ալեյքս Վիլդաը, Խերարդ Դեուլոֆեուն (երկուսն էլ՝ «Սևիլիա»), Սերխի Գոմեսը, Անդրեու Ֆոնտասը (երկուսն էլ՝ «Սելտա»), Պիտին («Գրանադա»), Խոնատան Սորիանոն («Ռեդ Բուլ»), Խերարդ Մորենոն («Վիլյառեալ»), Ալբերտո դե լա Բելյան («Ռեալ Սոսիեդադ»), և Ալվարո Վասկեսը («Խետաֆե»): Բասկյան Երկրի և Կատալոնիայի հավաքականների ընկերական հանդիպումը տեղի կունենա դեկտեմբերի 28-ին:

Նմանատիպ նյութեր