Բելառուսը Ռուսաստան արտահանվող կաթնամթերքի դիմաց պահանջել է դոլարային վճարում
Բելառուսի իշխանությունները ՌԴ Գյուղատնտեսության նախարարությանն են ներկայացրել Ռուսաստան արտահանվող բելառուսական կաթնամթերքի մատակարարումների բալանսը, որում բոլոր գները ներկայացված են ԱՄՆ դոլարով, գրում է «Известия» պարբերականը:
Ցուցակում ԱՄՆ դոլարի փոխարժեքը ներկայացված է 43 ռուբլի: Ենթադրվող մատակարարումների ծավալը՝ 956 հազար տոննա: Բացի այդ, մատակարարվող կաթնամթերքի դիմաց բելառուսական կողմը պահանջում է ՌԴ-ին վճարել դոլարով:
Ավելի վաղ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել էր, որ իր երկիրը մտադիր է Ռուսաստանի հետ գործարքներ կնքել միայն միայն դոլարով կամ եվրոյով: