833 դիտում
14:51 25-12-2014
Հայաստանը դարձել է Զինված ընդհարումների ժամանակ մշակութային արժեքների պաշտպանության հարցերով կոմիտեի բյուրոյի փոխնախագահ
Ս. թ. դեկտեմբերի 17-18-ը, Փարիզում՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում տեղի է ունեցել Զինված ընդհարումների ժամանակ մշակութային արժեքների պաշտպանության կոմիտեի 9-րդ նիստը:
Հանդիպման շրջանակում դեկտեմբերի 17-ին կայացած կոմիտեի բյուրոյի ընտրությունների արդյունքում Հայաստանն ընտրվել է բյուրոյի փոխնախագահ:
Հայաստանի պատվիրակությունն ակտիվորեն մասնակցել է նիստի աշխատանքներին՝ իր ներդրումը բերելով օրակարգով նախատեսված որոշումների մշակման գործընթացին:
Կոմիտեն ընդունել է Սիրիայում և Իրաքում մշակութային ժառանգության նպատակաուղղված ոչնչացումը դատապարտող հայտարարություն:
2006 թ. ստեղծված այս կոմիտեն հանդիսանում է Զինված ընդհարումների ժամանակ մշակութային արժեքների պաշտպանության մասին 1954 թ. Հաագայի կոնվենցիայի Երկրորդ արձանագրության կիրարկումը վերահսկող մարմին: Հայաստանը դարձել է Զինված ընդհարումների ժամանակ մշակութային արժեքների պաշտպանության կոմիտեի անդամ 2013 թ. դեկտեմբերին՝ չորս տարի ժամկետով:
Նմանատիպ նյութեր
3316 դիտում
19:48 14-02-2018
Հայաստանը դարձել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Ոչ նյութական մշակութային ժառանգության միջկառավարական կոմիտեի բյուրոյի փոխնախագահ
Այս բաժնից
643 դիտում
16:17 11-01-2025
Կրթական համակարգը մեր երեխաներին պետք է սովորեցնի լավ ապրել. Փաշինյանը Գանձաքարում էր
1258 դիտում
15:01 11-01-2025
Զարուհի Փոստանջյանին ազատազրկում է սպառնում
775 դիտում
14:40 11-01-2025
Գանձաքարի նորակառույց դպրոցը գործում է հունվարի 7-ից. վարչապետը տեսանյութ է հրապարակել