211652_close_icon
views-count726 դիտում article-date 14:10 25-12-2014

Բոսնիական ակումբը դատական հայց է ներկայացրել «Սևիլիա»-ի դեմ

Բանյա-Լուկի քաղաքը ներկայացնող «Բորաց» ակումբը, որը հանդես է գալիս Բոսնիայի թվով 4-րդ դիվիզիոնում, դատական հայց է ներկայացրել իսպանական «Սևիլիա» ակումբի դեմ: Բոսնիական ակումբը ցանկանում է 39.500 եվրոյի չափով փոխհատուցում ստանալ Միրոսլավ Ստեվանովիչի համար, ով 2010 թվականին 6 ամիս անցկացրել է այդ թիմի կազմում: 24-ամյա ֆուտբոլիստը 2013 թվականի ձմռանը «Վոեվոդինա» ակումբից իսպանական թիմ էր տեղափոխվել 1,5 մլն եվրոյի դիմաց, սակայն չէր կարողացել ամրապնդվել «Սևիլիա»-ի կազմում: Ներկայումս Ստեվանովիչը վարձավճարով հանդես է գալիս հունգարական «Դյոր» ակումբի կազմում: ««Բորաց»-ը ստիպված է պաշտպանել իր շահերը և օգտագործել ցանկացած շանս, որպեսզի ստանա այն, ինչը նրան հասնում է ըստ օրենքի: Ստեվանովիչը մեր խաղացողն է եղել 6 ամսվա ընթացքում: Մի քանի օր առաջ մենք վարձել ենք փաստաբանների , ովքեր պետք է փոխհատուցում պահանջեն մարզումների համար, որոնք նա անցկացրել է մեր թիմի կազմում: Մենք արդեն իրազակել ենք «Սևիլիա»-ին և մոտակա ժամանակում լավ լուրերի ենք սպասում Շվեյցարիայից»,-նշել է «Բորաց»-ի մարզական տնօրեն Ռոբերտ Զրլիչը:

Նմանատիպ նյութեր