Վրաստանի նախագահը հրավիրվել է Մոսկվա
Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին հրավիրվել է Մոսկվա՝ մասնակցելու Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 70-ամյակին նվիրված մայիսյան տոնական միջացառումներին, հաղորդում է Georgia Online-ը:
Ինչպես հաղորդում է Վրաստանի ԱԳՆ-ն, հրավերքը ստացվել էր դեռ այս տարվա հուլիսին՝ Շվեյցարիայի դեսպանատան միջոցով, սակայն նրանում առկա տեխնիկական խնդրի պատճառով հրավերքը հետ էր ուղարկվել, որպեսզի վերանայվեր և ուղղվեր սխալը:
Իսկ դրանից հետո Ռուսաստանը նոր հրավերք չի ուղարկել Վրաստանին: