«Իսլամական պետություն»-ը վաճառում է կենդանի պատանդների օրգանները
«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը բժիշկներին ստիպում է «հանել» կենդանի պատանդների, այդ թվում՝ երեխաների օրգանները, գրում է Daily Mail-ը:
Զինյալներն օրգաններն ուղարկում են Թուրքիա եւ Սաուդյան Արաբիա ՝ «սեւ» շուկայում վաճառելու նպատակով եւ վաճառքից բավականին մեծ գումարներ են աշխատում:
Վիրահատությունները կատարվում են իսլամիստների կողմից գրավված իրաքյան Մոսուլ քաղաքի հիվանդանոցում: Հիմնականում հեռացվում են վիրավոր եւ մահացած զինյալների ու պատանդների օրգանները: