«Իսլամական պետություն»-ը վաճառում է մահացած մարդկանց օրգանները
Իրաքում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական ներկայացուցիչը հայտնել է, որ «Իսլամական պետության» անդամները վաճառում են սպանված մարդկանց օրգանները, հաղորդում է Fox News-ը:
Վերջինիս համոզմամբ՝ մարդկային օրգանների վաճառքը հանդիսանում է ԻԼԻՊ-ի ֆինանսավորման հիմնական ու կարևորագույն աղբյուրներից մեկը: Նա նաև նշել է, որ զանգվածային թաղման վայրերում սպանվածների մարմինների վրա հայտնաբերվել են վիրահատական գործիքներով արված կտրվածքներ, իսկ բոլորի մոտ բացակայել են երիկամները:
Նա կոչ է արել միջազգային հանրությանը հետաքննություն սկսել այդ ուղղությամբ: