1280 դիտում
13:26 03-10-2014
«Իսլամական պետություն» խմբավորումը «սև շուկայում» վաճառում է պատմամշակութային ժառանգության տարրեր
«Իսլամական պետություն» խմբավորումը, որը վիթխարի տարածքներ է զավթել Սիրիայում ու Իրաքում, ունի ֆինանսավորման մի քանի աղբյուր: Գրաված տարածքների նավթը վաճառելուց բացի, խմբավորումը «սև շուկայում» վաճառում է իրաքյան ժառանգության հնագիտական հուշարձաններ, ինչը նրա համար հանդիսանում է եկամտի ևս մեկ աղբյուր: Այս մասին հայտնում է «Ալ-Արաբիա» հեռուստաալիքը:
Այն բանից հետո, ինչ զինյալները գրավեցին Իրաքի հյուսիսում գտնվող և երկրի երկրորդ խոշոր քաղաք հանդիսացող Մոսուլն ու գործնականում ողջ Նայնավա նահանգը, որի վարչական կենտրոնը հենց Մոսուլն է, նրանց տրամադրության տակ հայտնվեց Իրաքում գրանցված 12.000 հնագիտական հուշարձաններից գրեթե 2000-ը, որոնք առնչվում են Հին Միջագետքի ժամանակաշրջանին: Դրանից հետո զինյալները սկսել են «սև շուկայում» իրացնել դրանք:
Նմանատիպ նյութեր
4392 դիտում
21:17 29-06-2014
«Իրաքի և Լևանտի իսլամական պետություն» խմբավորումը պատրաստվում է իսլամական խալիֆայություն ստեղծել. ԶԼՄ-ներ
5833 դիտում
15:26 10-09-2014
Ինչ վտանգ է ներկայացնում Իրաքի և Լևանտի իսլամական պետություն կոչվող ահաբեկչական խմբավորումը. տեսանյութ
1595 դիտում
14:50 15-09-2014
«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը սպառնալիք է ներկայացնում ողջ Մերձավոր Արևելքի համար. Օլանդ
Այս բաժնից
1030 դիտում
22:17 08-01-2025
Էրդողանն ու Ալիևը հեռախոսազրույց են ունեցել
985 դիտում
22:04 08-01-2025
Լեհաստանի նախագահի ընտրությունները տեղի կունենան մայիսին
1012 դիտում
21:26 08-01-2025
ԱՄՆ-ն Ուկրաինայի զինված ուժերին կօգնի մինչև Բայդենի վարչակազմի վերջին օրը. Բլինքեն