Ջրհեղեղ՝ Մալայզիայում. կա 4 զոհ
Մալայզիայի 6 նահանգներում ջրհեղեղների պատճառով տարհանվել է մոտ 60 հազար մարդ:
Ըստ տեղի լրատվամիջոցների՝ ջրհեղեղի զոհ են դարձել 4 հոգի:
Երկրի փրկարար ծառայությունները շարունակում են զբոսաշրջիկների, հյուրանոցների աշխատակիցների տարհանումը հեղեղված վայրերից: