Ջրհեղեղ՝ Ռումինիայի հարավ֊արևելքում․ գրանցվել է 4 զոհ
Ռումինիայի հարավ֊արևելքում տեղատարափ անձրևներից առաջացած ջրհեղեղի հետևանքով զոհվել է 4 մարդ, հարյուրավորները տարհանվել են, կան անհետ կորածներ։ Այս մասին լրագրողներին հայտնել է ՆԳՆ ղեկավար Գաբրիել Օպրյան։
«Չնայած փրկարարների ջանքերի՝ ջրհեղեղը 4 քաղաքացու կյանք խլեց։ Զոհվածներից մեկը 13֊ամյա երեխա է, ով մեծերի հետ նավակով փորձել է փրկվել», ասել է նա։ Ըստ նրա խոսքերի՝ զոհերի թիվը կարող է ավելանալ, քանզի մի քանի մարդ անհետ կորած է համարվում։
Ըստ ՆԳՆ տվյալների՝ ոչ մեծ չափի վնասներ են կրել Օլտ, Պրախոբա, Բուզեու, Տելեորման գավառները, 86 բնակելի տարածք դեռ ողողված է ջրով։ Շուրջ 30 մարդ արտաքին աշխարհից կտրված է։ Այժմ փրկարարները փորձում են նրանց հասնել։