211652_close_icon
views-count1531 դիտում article-date 18:32 24-12-2014

Գալուստ Սահակյանն այցելել է Գավառի մանկատուն. ֆոտոշարք

ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը դեկտեմբերի 24-ին այցելել է ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության Գավառի մանկատուն: ԱԺ նախագահին ուղեկցում էր Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը եւ մանկատան տնօրեն Նիկոլայ Նալբանդյանը: Օրենսդիր մարմնի ղեկավարին մեծ շուքով եւ ջերմությամբ դիմավորել են մանկատան սաներն ու աշխատակազմը: Շրջելով մանկատանը` Գալուստ Սահակյանը անմիջական մթնոլորտում խոսել է մանկատան անձնակազմի եւ սաների հետ, ծանոթացել վերջիններիս կեցության պայմաններին: Նա այցելել է երեխաների ննջարաններ, խաղասրահ, դասասենյակ, գրադարան եւ ճաշարան ` ծանոթանալով ճաշացանկին: ԱԺ նախագահը ներկա է գտնվել նաեւ գորգագործական խմբակի դասընթացին , որտեղ մանկատան սաները ներկայացրել են իրենց ձեռագործ աշխատանքները, գորգերը եւ գոբելենները: Մանկատան տնօրեն Նիկոլայ Նալբանդյանը նշել է, որ մանկատանը բնակվում է 62 երեխա, որոնցից 50-ը սովորում են հանրակրթական դպրոցներում, 3-ը Գավառի պետական համալսարանում եւ հպարտությամբ հավելել, որ 5 տղաներ ծառայում են հայոց բանակում: Տնօրենն ընդգծել է նաեւ, որ 2014 թվականի ընթացքում մանկատնից որդեգրվել են 21 երեխաներ: Մանկատան սաները մեծ սպասումով եւ հուզմունքով ամանորյա խորհրդանշական ներկայացում էին պատրաստել ԱԺ նախագահի եւ ներկաների համար: Երեխաների ուրախ տրամադրությունը եւ ներկաների հուզմունքը եզրափակել է տոնի խորհրդանիշ Ձմեռ պապը, ով ներկաներին բաժանել է ԱԺ նախագահի կողմից բերված նվերները: ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը` շնորհավորելով գալիք Ամանորի եւ Սուրբ Ծննդի տոների առթիվ, ներկաներին մաղթել է քաջառողջություն եւ երազանքների իրականացում: Խորհրդարանի ղեկավարի խոսքերով` անշուշտ ողջունելի է, որ մանկատունն ունի լավ պայմաններ եւ երեխաների համար ապահովում է ընտանեկան ջերմ միջավայր: Հանդիպման ավարտին մանկատան սաները ԱԺ նախագահին են նվիրել իրենց ձեռագործ աշխատանքներից:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 16+
16+

Նմանատիպ նյութեր