Թալինում զոհված ազատամարտիկների ընտանիքները դրամական օգնություն են ստացել
ՀՀ Արագածոտնի մարզպետարանի, Թալինի քաղաքապետարանի եւ զինկոմիսարիատի նախաձեռնությամբ հանդիպում էր կազմակերպվել Թալինի 46 զոհված ազատամարտիկների ընտանիքների հետ:
Բելգիահայ բարերարների կողմից յուրաքանչյուր ընտանիքի հանձնվեց դրամական աջակցություն: Հնչեցին զոհվածների հիշատակին նվիրված ելույթներ, բարերարներին ուղղվեցին շնորհակալության խոսքեր:
Հանդիպման ընթացքում տեղի ունեցավ նաեւ պարգեւատրման արարողություն, տեղեկացնում է Արագածոտնի մարզպետարանի լրատվական ծառայությունը: