Հենրիխ Մխիթարյանի վիճակագրական տվյալները՝ Բունդեսլիգայի առաջին շրջանից հետո
Ավարտվեց Բունդեսլիգայի առաջին շրջանը և թմերը մեկնեցին ձմեռային արձակուրդների: Առաջին 17 տուրից հետո Դորտմունդի «Բորուսիա»-ն, որի կազմում հանդես է գալիս Հայաստանի լավագույն ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանը, 15 միավորով գտնվում է մրցաշարային աղյուսակի նախավերջին տեղում:
Բունդեսլիգայի առաջին շրջանում Մխիթարյանը չտպավորեց իր խաղով: Հայ խաղացողը թիմի կազմում անցկացրած 12 պաղում ոչ մի արդյունավետ գործողությամբ չկարողացավ աչքի ընկնել:
[b]Հանդիպումներ՝ 12
Մեկնարկային կազմում՝ 11
Խղադաշտում անցկացրած րոպեներ՝ 935
Փոխարինվել է՝ 3
Փոխարինել է՝1
Գոլ`0
Հարվածներ դարպասին` 34
Գոլային փոխանցումներ`0
Լայնակի փոխանցումներ`3
Գնդակին հպումների քանակը՝ 682
Փոխանցումներ` 442
Փոխանցումների ճշգրտություն` 73.3 %
Անհատական մենամարտեր` 326
օդային՝ 30 ( հաղթած՝ 46,7 %, պարտված՝ 53,3 % )
գետնի վրա՝ 296 ( հաղթած՝ 50,7 %, պարտված՝ 49,3 % )
Ընդհանուր՝
Հաղթած` 50,3 %
Պարտված` 49,7 %
Կանոնների խախտում՝ 7
Վաստակած տուգանայիններ՝ 29
Դեղին քարտեր` 2
Կարմիր քարտեր՝ 0
[/b]
Հիշեցնենք, որ Մխիթարյանը Բունդեսլիգայի 16-րդ տուրում «Հերտա»-ի հետ կայացած խաղի ժամանակ ազդրի մկանի վնասվածք ստացավ և շարքից դուրս մնաց մոտ մեկ ամսով: