211652_close_icon

ԱՄՆ-ում կարկուտի հետեւանքով մարդիկ են մահացել

views-count1777 դիտում article-date 18:11 24-12-2014
ԱՄՆ Միսիսիպի նահանգում եղանակային անբարենպաստ պայմանները մի քանի մարդու կյանք են խլել: Ուժեղ կարկուտի հետեւանքով չորս մարդ է մահացել: Կարկուտի հատիկները գոլֆի գնդակի մեծության են եղել: Մի քանի մայրուղիներում ընկած ծառերը կաթվածահար են արել երթեւեկությունը, դադարել է էլեկտրամատակարարումը: Նահանգում արտակարգ իրավիճակ է հայտարարվել: Լուիզիանայի, Ալաբամայի եւ Ջորջիայի նահանգներում հայտարարվել է ցունամի վտանգի մասին:

Նմանատիպ նյութեր