ԱՄՆ-ում ձնաբքի հետեւանքով մարդիկ են մահացել
ԱՄՆ-ի հյուսիս-արևելյան Բուֆալո քաղաքում առատ ձյան պատճառով 10 մարդ է զոհվել: Ձյան շերտի բարձրությունը հասնում է 2 մետրի: Օդերևութաբանների կանխատեսումներով՝ առաջիկա մի քանի օրվա ընթացքում ձյան ծածկույթը կհասնի 60-90 սմ-ի:
Առատ տեղումները հարյուրավոր տների վնասման, խցանումների և չվերթների հետձգման պատճառ են դարձել:
Նյու-Յորքում հայտարարվել է արտակարգ դրություն:
Ձնակույտերի մեջ ավելի քան 150 մեքենա է մնացել, այդ թվում վոլեյբոլի կանանց հավաքականը, իսկ տեղական թիմերի միջև ֆուտբոլային հանդիպումը հետաձգվել է մարզադաշտում կուտակված 220 տոննա ձյան պատճառով: