ԱՄՆ-ի նախկին նախագահը հոսպիտալացվել է
ԱՄՆ-ի նախկին նախագահ Ջորջ Բուշ ավագը տեղափոխվել է հիվանդանոց:
Նրան տեղափոխել են շտապօգնության մեքենայով: Նշվում է, որ դա արվել է անհրաժեշտությունից ելնելով, քանի որ նրա մոտ հևոց է սկսվել: 90-ամյա նախկին նախագահը մի շարք հետազոտություններ կանցնի և որոշ ժամանակ կմնա հիվանդանոցում:
Նշենք, որ Ջորջ Բուշ ավագն ԱՄՆ-ի 41-րդ նախագահն է: 2012թ-ի նոյեմբերին նա տեղափոխվել էր Հյուսթոնի հիվանդանոց բրոնխիտի պատճառով: Նա նաև տառապում է Պարկինսոնի հիվանդությամբ: