810 դիտում
16:59 23-12-2014
Ավարտվել է ՀՀ սփյուռքի նախարարի աշխատանքային այցը Կիպրոսի Հանրապետություն
Դեկտեմբերի 20-22-ը ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը աշխատանքային այցով գտնվում էր Կիպրոսի Հանրապետությունում:
ՀՀ սփյուռքի նախարարը Հունաստանում ՀՀ դեսպան Գագիկ Ղալաչյանի ուղեկցությամբ այցելել է Նիկոսիայի Սուրբ Աստվածածին եկեղեցի և ներկա է գտնվել Սուրբ պատարագին:
Ազգային Առաջնորդարանի դահլիճում նախարարը հանդիպում է ունեցել թեմական ժողովի և Ազգային վարչության անդամների հետ: Քննարկվել են կիպրահայ համայնքի հիմնախնդիրներին, Կիպրոսում գործող հայկական դպրոցներին, մշակութային և հոգևոր կենտրոններին վերաբերող հարցեր:
Նախարարը կիպրահայ գործիչ Հարություն Անմահունիին է հանձնել ՀՀ պաշտպանության նախարարության «Դրաստամատ Կանայան» մեդալը:
Այցելելով Կիպրոսի խորհրդարան՝ ՀՀ սփյուռքի նախարարը հանդիպում է ունեցել Ներկայացուցիչների պալատի նախկին նախագահ, սոցիալ-դեմոկրատական քաղաքական կուսակցության (EDEK) ղեկավար Վասսոս Լիսսարիտիսի հետ և վերջինիս է հանձնել ՀՀ Նախագահի հրամանագրով շնորհված «Մխիթար Գոշ» մեդալը: Հանդիպմանը ներկա են եղել խորհրդարանական բոլոր խմբացությունների ներկայացուցիչները:
Այնուհետև նախարար Հրանուշ Հակոբյանը եղել է Նիկոսիայի Նարեկ վարժարանում հանդիպել է ուսուցիչների և աշակերտների հետ, լսել նրանց մտահոգությունները և շնորհակալական խոսքը՝ ուղղված ՀՀ սփյուռքի նախարարությանը իրենց գործունեության հանդեպ մշտական ուշադրության և աջակցության համար:
ՀՀ սփյուռքի նախարարը Նարեկ վարժարանների ցանցի տնօրեն Վերա Թամրազյանին է հանձնել ՀՀ նախագահի հրամանագրով շնորհված «Մովսես Խորենացի» մեդալը, միևնույն ժամանակ բարձր գնահատել վերջինիս ջանքերը՝ կիպրահայ համայնքում հայ մատաղ սերնդի հայեցի դաստիարակությունն ապահովելու գործում:
Նախարար Հրանուշ Հակոբյանն այցելել է նաև Նիկոսիայի Հայ բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) և Հայ մարմնակրթական ընդհանուր միության հայ երիտասարդաց ակումբներ (ՀՄԸՄ-ՀԵՄ), մասնակցել Սուրբ Աստվածածին եկեղեցու երգչախմբի համերգին ու հաջորդող տոնավաճառին: Նախարարը հանդես է եկել ելույթով և բարձր է գնահատել երգչախմբի դերը հայ երգն ու մշակույթը համայնքում պահպանելու և հավուր պատշաճի ներկայացնելու գործում: Նախարարը երգչախմբին հրավիրել է մասնակցելու 2016թ. կայանալիք «Իմ Հայաստան» համահայկական փառատոնին:
ՀՀ սփյուռքի նախարարը եղել է նաև Կիպրոսի ռադիոկայանում, որտեղ հարցազրույց է տվել միաժամանակ «Հայկական ժամ» ծրագրին և «Արձագանք» ամսաթերթին:
Կիպրոսի ներկայացուցիչների պալատի հայ համայնքի պետական ներկայացուցիչ Վարդգես Մահտեսյանը, ի պատիվ ՀՀ սփյուռքի նախարարի այցի, կազմակերպել է ընդունելություն, որին ներկա են եղել հայկական կազմակերպությունների և միությունների ատենապետներ , ներկայացուցիչներ:
Այցի ողջ ընթացքում ՀՀ սփյուռքի նախարարին ուղեկցել է Հունաստանում ՀՀ դեսպան Գագիկ Ղալաչյանը:
Նմանատիպ նյութեր
4828 դիտում
14:51 17-09-2016
Ավարտվել է Նախագահ Սերժ Սարգսյանի աշխատանքային այցը Ղրղզստանի Հանրապետություն. լուսանկարներ
850 դիտում
11:17 07-09-2023
Պապիկյանը Կիպրոսի ՊՆ նախարարի հետ քննարկել է Հայաստանի և Կիպրոսի շուրջ ստեղծված անվտանգային իրավիճակը
1441 դիտում
19:25 21-10-2022
Ավարտվել է ՀՀ պաշտպանության նախարարի աշխատանքային այցը Հնդկաստան
Այս բաժնից
376 դիտում
16:29 30-10-2024
Վրացիները սերտել են թե՛ իրենց նախկին սխալները, թե՛, գուցե, ներկայիս Հայաստանի ողբալի դասերը. Աշոտյան
739 դիտում
15:15 30-10-2024
«Վարդաշեն» ՔԿՀ-ի ծառայողները կարճատև տեսակցության եկած քաղաքացու մոտից հայտնաբերել են բջջային հեռախոս