211652_close_icon
views-count4684 դիտում article-date 14:51 17-09-2016

Ավարտվել է Նախագահ Սերժ Սարգսյանի աշխատանքային այցը Ղրղզստանի Հանրապետություն. լուսանկարներ

Ավարտվել է Նախագահ Սերժ Սարգսյանի աշխատանքային այցը Ղրղզստանի Հանրապետություն: Առավոտյան ՀՀ Նախագահը Ղրղզստանի Նախագահ Ալմազբեկ Աթամբաևի և ԱՊՀ մասնակից պետությունների ղեկավարների խորհրդի նիստին մասնակցած ՌԴ Նախագահ Վլադիմիր Պուտինի, Մոլդովայի վարչապետ Պավել Ֆիլիպի հետ այցելել է Արաշան համայնքում գտնվող Հայրենական մեծ պատերազմի մասնակիցների և զոհերի հիշատակին նվիրված հուշահամալիր՝ ծաղկեպսակ դրել և հարգանքի տուրք մատուցել: Պատվիրակությունների ղեկավարները հարգանքի տուրք են մատուցել նաև Ղրղզստանում 1916թ. ողբերգական իրադարձությունների ընթացքում զոհվածների հիշատակին: Նրանք այնուհետև այցելել են «Գազպրոմը երեխաներին» ծրագրի շրջանակներում կառուցված սպորտային համալիր, ծանոթացել ստեղծված պայմաններին:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 12+
12+

Նմանատիպ նյութեր