«Ավետարանական առակները հայ դպրոցում» մրցույթի լավագույն դպրոցներին կհանձնվի Օրհնության գիր
Դեկտեմբերի 23-ին՝ ԱՀԹ առաջնորդական փոխանորդ գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը առաջնորդարանի դահլիճում օրհնության գիր կհանձնի «Ավետարանական առակները հայ դպրոցում» խորագրով հանրապետական մրցույթին ԱՀԹ տարածքից մասնակած լավագույն դպրոցներին:
Արարողությանը կմասնակցեն նաև Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի ՔԴԿ-ի տնօրեն Տ. Վարդան եպիսկոպոս Նավասարդյանը, Երևանի քաղաքապետարանի և Արարատի մարզպետարանի կրթության բաժինների ներկայացուցիչներ: