928 դիտում
13:52 15-12-2014
Իրականացվել է «Ավետարանական առակները հայ դպրոցում» հանրապետական մրցույթը
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ, Կրթության ու գիտության նախարար տիար Արմեն Աշոտյանի արտոնությամբ և աջակցությամբ, Մայր Աթոռ Սուրբ էջմիածնի Քրիստոնեական դաստիարակության կենտրոնը (ՔԴԿ) ՀՀ հանրակրթական դպրոցներում իրականացրել է «Ավետարանական առակները հայ դպրոցում» հանրապետական մրցույթը:
Սույն ծրագրի նպատակն է ավետարանական առակների բեմականացման միջոցով ՀՀ հանրակրթական դպրոցների աշակերտներին հաղորդ դարձնել սուրբգրային ճշմարտություններին: Հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին կայացել են մրցույթի տարածաշրջանային, ընտրական և մարզային փուլերը: Տարածաշրջանային փուլին մասնակցել են ավելի քան 800 դպրոցներ, որոնցից լավագույն 134-ը մասնակցել են մրցույթի ընտրական և ապա այդ դպրոցներից ընտրված լավագույն 43-ը՝ մարզային փուլին:
Դեկտեմբերի 8-10–ը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Հայորդյաց տան դահլիճում կայացել է մրցույթի հանրապետական փուլը, որին Հայաստանի Հանրապետության մարզերից և Երևանից մասնակցել են թեմատիկ միջոցառումներով լավագույնս ներկայացած տասնհինգ դպրոցներ:
Հանրապետական փուլի գնահատման համար ձևավորված հանձնախումբը ներկայացված միջոցառումներից ընտրել է լավագույններին՝ «Լավագույն սցենար», «Լավագույն կատարում», «Լավագույն բեմադրություն» անվանակարգերում և գլխավոր՝ «Հայրապետական մրցանակ»-ի համար:
Դեկտեմբերի 16-ին՝ ժամը 14.00-ին, Էջմիածնի Հայորդաց տանը, Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիսապետությամբ և ԿԳ նախարար տիար Արմեն Աշոտյանի մասնակցությամբ, տեղի կունենա մրցանակաբաշխության ցերեկույթը:
Նմանատիպ նյութեր
1379 դիտում
23:45 22-12-2014
«Ավետարանական առակները հայ դպրոցում» մրցույթի լավագույն դպրոցներին կհանձնվի Օրհնության գիր
2010 դիտում
17:16 27-11-2014
Ավետարանական առակները՝ Տավուշի դպրոցներում
1086 դիտում
15:55 06-05-2014
Էդուարդ Շարմազանովն ընդունել է Սիրիայի հայ ավետարանական համայնքի համայնքապետին
Այս բաժնից
667 դիտում
10:42 12-01-2025
Ինքնիշխանությունը ներքին հարաբերությունները կառավարելու կարողություն է․ Նիկոլ Փաշինյան
658 դիտում
09:47 12-01-2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար