Ավետարանական առակները՝ Տավուշի դպրոցներում
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի քրիստոնեական դաստիարակության կենտրոնն իրականացնում է հանրապետական մրցույթ` «Ավետարանական առակները հայ դպրոցում» խորագրով:
Իջևանի թիվ 5 միջնակարգ դպրոցում կայացել է մրցույթի մարզային փուլը, որին մասնակցում էին Հաղարծնի միջնակարգ դպրոցը` «Սերմնացանի առակը» բեմադրությամբ, Կողբի թիվ 2 դպրոցը՝ «Բարի սամարացի» բեմադրությամբ, Մովսեսի միջնակարգ դպրոցը` «Տասը կույսերը» և Դիլիջանի ավագ դպրոցը «Անառակ որդու վերադարձը» բեմադրություններով:
Մրցույթի հաջորդ՝ հանրապետական փուլը, կկայանա դեկտեմբերի 3-5-ը, որին Տավուշի մարզից իրենց բեմադրությամբ հանդես գալու իրավունքը նվաճեցին Կողբի թիվ 2 դպրոցի 10-րդ դասարանի աշակերտները, տեղեկացնում է Տավուշի մարզպետարանի լրատվական ծառայությունը: