211652_close_icon
views-count15704 դիտում article-date 11:07 22-12-2014

Ամեն ինչ սկսվեց օդանավակայանից, երբ ինձ և մարզչիս ոչ ոք չդիմավորեց. Արսեն Ջուլֆալակյան

Նյու Յորքի «Մեդիսոն Սքուեր Գարդեն» մարզահամերգային համալիրում երեկ կայացել է հունահռոեմական ոճի ըմբշամարտի աշխարհի չեմպիոն Արսեն Ջուլֆալակյանի և ամերիկացի Կայլ Դեյկի գոտեմարտը։ Հայ մարզիկը հաղթանակ է տարել 6:3 հաշվով: Հաղթանակի առնչությամբ Արսեն Ջուլֆալակյանը գրառում է կատարել Facebook-ի իր էջում. «Հիմա ավելի կարևորի և արժեքավորի մասին... Շնորհավորհում եմ բոլորիս Madison square garden-ում տարած գեղեցիկ հաղթանակի կապակցությամբ:Սա առանց չափազանցության պատմական իրադարձություն էր նախ այն պատճառով,որ առաջին հայազգի Հայաստանը ներկայացնող մարզիկն էր հանդես գալիս այդ հիասքանչ դահլիճում,որտեղ ներկա էր 6000-ից ավել հանդիսատես`այդ տվում մեր հայրենակիցները,ինչն անչափ ոգևորող և հաճելի էր, և նաև շատ կարևոր էր ֆորմատը՝հունահռոմեական և ազատ ոճի ըմբիշների մենամարտ` հակառակորդի հարազատ երկրում և քաղաքում՝դրանից բխող բոլոր հետևանքներով։Ստորև մանրամասն կանդրադառնամ այդ «հետևանքներին», որոնք, վստահաբար կարող եմ ասել, մեծ ազդեցություն ունեցան բուն գոտեմարտի ընթացքի վրա և լավ դաս եղան հետագա նման միջոցառումներին պատրաստվելու հարցում`թեկուզև ինձ նման փորձառու մարզիկի համար։ Մինչ այդ 2 խոսքով վերլուծեմ բուն գոտեմարտը,որը շատ դիտարժան ստացվեց: Բազմաթիվ ամերիկացիներ հիացած էին և նշում էին,որ վաղուց ներկա չէին եղել նման հետաքրքիր հունահռոմեական ոճի գոտեմարտի... Դահլիճը իրոք ազդեցիկ էր, և ամերիկացիներն էլ իսկապես շոուներ կազմակերպելու հարցում լավագույններից են...Գոտեմարտն ընթացավ գրեթե ամբողջությամբ այնպես,ինչպես որ ես նախատեսել էի,մի փոքր վրիպումով իմ կողմից,որում անչափ մեծ էր կազմակերպիչների մեղքը... Նախ,ամբողջ գոտեմարտի ընթացքում ինձ 2 անգամ պասիվություն տվեցին.մի բան որ ինձ հետ երբեք չի եղել միջազգայինում...այսինքն, պարզ էր,թե դատավորը ինչ տակտիկա է ընտրել...և բացի դրանից,իմ կատարած հնարքը պահանջվածից ցածր գնահատվեց:Այսինքն, գոտեմարտը պետք է ավարտվեր առնվազն 8-2 իմ օգտին, ստացվեց 6-3`կրկին իմ օգտին))) Մյուս պատճառը,որ զգալիորեն խանգարեց ինձ գոտեմարտի ընթացքում,կազմակերպիչների կողմից մեր բոլոր պայմանավորվածությունների կոպիտ խաղտումն էր...Եվ միայն դրանից հետո համոզվեցի,որ նահանգներում առանց մենեջերի շատ բարդ է,գրեթե անհնար... Ամեն ինչ սկսվեց օդանավակայանից,երբ ինձ և մարզչիս ոչ ոք չդիմավորեց:Երբ մեր տեղացի հայի օգնությամբ ժամանեցինք հյուրանոց և կապնվեցի կազմակերպչի հետ`հայտնելու դժգոհությունս,1000 անգամ ներողություն խնդրեց և նշեց,թե դա իբր թյուրիմացություն է...Բայց հետագայում պարզվեց,որ դրանք խորապես մտածված քայլեր էին,ինձ հունից հանելու,նյարդայնացնելու և հնարավորինս դժվարություններ ստեղծելու համար: Խնդիրներ հյուրանոցում,մարզումների կազմակերպման հարցում,զույգերի բացակայություն,փորձ` փոխելու գոտեմարտի օրենքները!!!,պայմանավորված քաշը...Բնականաբար,այս ամենը չէր կարող հետևանք չթողնել բուն գոտեմարտի վրա,ինչին և նրանք ձգտում էին: Ուղղակի,իմ փորձի շնորհիվ կարողացա անհրաժեշտ պատասխան տալ թե' գորգի վրա,թ'ե դրանից դուրս: Այնպես որ,երբ ասում են,որ ԱՄՆ-ում ամեն բան ճիշտ է,դա բնավ էլ այդպես չէ...Գերմանիայից հետո,սա լրիվ այլ իրականություն էր և շատ լավ փորձ հետագայի համար: Արսեն Ջուլֆալակյան Նյու Յորքից`հատուկ բոլորի համար,այդ թվում նաև սպորտային վերլուծաբանների և լրագրողների,ովքեր ցավոք մեզ հետ չէին»:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր