Փարիզում անհայտ անձը վրաերթի է ենթարկել հետիոտներին
Ֆրանսիայի Դիժոն քաղաքում անհայտ անձը փորձել է վրաերթի ենթարկել հետիոտներին՝ բացականչելով «Ալլահ Ակբար»: Արդյունքում 11 մարդ տուժել են, 3-ը ծանր վիճակում են:
Սկզբում վարորդը հրապարակներից մեկում վրաերթի է ենթարկել 4 անցորդների, այնուհետև երկու անգամ փորձել է վրաերթի ենթարկել հետիոտներին:
Հետո անհայտ անձը փախել է դեպքի վայրից, բայց ոստիակությանը հաջողվել է նրան բռնել:
Հանցագործներից 2-ը հետախուզման մեջ են:
Լրատվամիջոցները հայտնում են, որ վարորդը հնարավոր է հոգեկան խնդիրներ է ունեցել: