Կալիֆորնիայում հարբած վարորդը վրաերթի է ենթարկել հետիոտներին
                        ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի Ռեդոնտո-Բիչ քաղաքում մեքենան վրաերթի է ենթարկել հետիոտներին: 
Լրատվաջիջոցները հայտնում են,  որ կա մեկ զոհ, իսկ տուժածները 12-ն են: 
Հաղորդվում է նաև, որ վարորդը հարբած է եղել: Դեպքը տեղի է ունեցել այն բանից հետո, երբ մի խումբ մարդիկ եկեղեցու պատարագից հետո դուրս են եկել մայթեզր: Իսկ մեքենան, որ ընթացել է մեծ արագությամբ, անցել է կարմիր լուսի տակով, բախվել է դիմացից եկեղ մեքենային և ուղղվել դեպի մայթեզր: 
Մեքենայի կին վարորդը ձերբակալվել է:
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                     
                     
                     
                     
                     
            

