68-ամյա վարորդը Երևանում Mercedes-ով վրաերթի է ենթարկել հետիոտներին. նրան հայտնաբերել են Ավանի ոստիկանները
Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության ավագ քննիչ Գոռ Թադևոսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում փետրվարի 18-ին Երևանում 2 հետիոտնի վրաերթի ենթարկելու փաստով:
Ժամը 19:30-ի սահմաններում Բաբաջանյան փողոցի թիվ 146 ա հասցեի դիմաց Ավան վարչական շրջանի Դուրյան թաղամասի բնակիչ, 68-ամյա Արտավազդ Ղազարյանը իր վարած Mercedes մակնիշի 09 ԼԼ 336 համարանիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել Ավան-Առինջ գյուղի բնակիչներ, 25-ամյա Արփինե Վերանյանին և 26-ամյա Գևորգ Մելքոնյանին:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջիններս ստացելեն մարմնական վնասածքներ և տեղափոխվել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ վարորդ Ա. Ղազարյանին հայտնաբերել են ոստիկանության Նոր Նորքի բաժնի Ավանի բաժանմունքի աշխատակիցները, ում տեղափոխել են Երևան քաղաքի քննչական վարչություն:
Գ. Մելքոնյանը աշխատում է «Տեր-Հայրապետյան Շին» ՍՊԸ-ում՝ որպես տեղամասի պետ:
[color=#EF2929]
Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: