211652_close_icon
views-count22334 դիտում article-date 12:26 06-04-2015

Կոտայքի մարզում քոլեջի 1-ին կուրսի 16-ամյա սանը Jeep Grand Cherokee-ով վրաերթի է ենթարկել 23-ամյա և 26-ամյա հետիոտներին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ՝ ապրիլի 5-ին, վրաերթ է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 20:50-ի սահմաններում «Հրազդան» բժշկական կենտրոնից Ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն հայտնել են, որ վրաերթի հետևանքով մարմնական վնասվածքներով հիվանդանոց են տեղափոխվել Ջրառատ թաղամասի բնակիչներ, 23-ամյա Լուսինե Մարտիրոսյանը և 26-ամյա Էդգար Բալյանը: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց են մեկնել ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 2-րդ դասակի աշխատակիցները՝ վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի, հրամանատարի տեղակալ Երվանդ Ալեքսանյանի և դասակի հրամանատար Կարեն Ներսիսյանի գլխավորությամբ: Ժամանել է նաև ոստիկանության Հրազդանի բաժնի օպերատիվ խումբը: Պարզվել է, որ ժամը 20:30-ի սահմաններում անհայտ մակնիշի և համարանիշի ավտոմեքենայի վարորդը Հրազդան քաղաքի Միկրոշրջան թաղամասի 30 շենքի դիմաց վրաերթի է ենթարկել նշված անձանց և, թողնելով անօգնական, հեռացել դեպքի վայրից: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ վրաերթի ենթարկվածներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները, հիմնականում՝ երիտասարդներ, ովքեր էլ նրանց տեղափոխել են հիվանդանոց: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Ճանապարհային ոստիկանների, ոստիկանության Հրազդանի բաժնի և Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Հրազդանի քննչական բաժնի քննիչների ստացած օպերատիվ տեղեկությունների և տարված բացատրական աշխատանքի շնորհիվ որոշ ժամանակ անց Հրազդանի ոստիկանություն է մեղայականով ներկայացել Ջրառատ թաղամասի բնակիչ, 16-ամյա Սոս Մարտիրոսյանը և հայտնել, որ ինքը, վարելով Միկրոշրջան թաղամասի բնակիչ Գուրգեն Մաթևոսյանին պատկանող Jeep Grand Cherokee մակնիշի 71 MԼ 717 համարանիշի ավտոմեքենան, անզգուշաբար վրաերթի է ենթարկել նշված անձանց: Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության Հրազդանի բաժնի պահպանվող հատուկ տարածք: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վրաերթ կատարած Ս. Մարտիրոսյանը սովորում է Հրազդանի պետական քոլեջի ծրագրավորման ֆակուլտետի 1-ին կուրսում: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր