Օրվա երկրորդ կեսին սպասվում են թույլ տեղումներ
Հանրապետության տարածքում դեկտեմբերի 22-ին օրվա երկրորդ կեսին, 23-ի գիշերը շրջանների մեծ մասում, ցերեկը՝ Սյունիքում և Արցախում սպասվում են թույլ տեղումներ հիմնականում ձյուն, լեռներում և լեռնանցքներում ՝մառախուղ, 23-24-ին ճանապարհների առանձին հատվածներում՝ մերկասառույց: 24-26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին` արևմտյան` 2-7 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը 23-ի ցերեկը, 24-ի գիշերը կնվազի 2-3 աստիճանով, այնուհետև նույնքան կբարձրանա:
[img]/ups/images/0581138001419224709346726.jpg[/img]
Երևանում դեկտեմբերի 22-ին օրվա երկրորդ կեսին, 23-ի գիշերը սպասվում են տեղումներ, հնարավոր է թույլ ձյուն: 24-26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
[img]/ups/images/0656082001419224732815620.jpg[/img]