Չելյաբինսկում գումար են հավաքում՝ բուի համար դեղամիջոց գնելու նպատակով
Չելյաբինսկի բնակիչները գումար են հավաքում՝ թոքերի հիվանդությամբ տառապող բուին օգնելու համար: Թռչունը վիրավորվել էր վրաերթի հետեւանքով:
Կարմիր գրքում գրանցված բուին գտել են մայրուղու վրա, եւ մի ամիս է՝ նա գտնվում է բժշկի հսկողության ներքո:
Թռչնի թեւը կոտրվել էր, սակայն հետո պարզվել է, որ բուն նաեւ պնեվմոնիայով է հիվանդ: Ախտահարված թոքերը բուժելու համար նրան հատուկ սիրոպ են խմեցնում, որն արժե չորս հազար ռուբլի: Չելյաբինսկում բարի մարդիկ են գտնվել ու գումար են հավաքում՝ դեղամիջոցը գնելու համար: Արդեն հաջողվել է գնել դեղանյութի երկու սրվակ:
Երբ թռչունն ապաքինվի, նրան բաց կթողնեն ազգային պարկում: