Գորդոն Բրաունը գումար է հավաքում 28 միլիոն դպրոցականներին օգնելու համար
ՄԱԿ-ի՝ կրթության հարցերով հատուկ դեսպան, Բրիտանիայի նախկին վարչապետ Գորդոն Բրաունը հայտնել է 28 միլիոն դպրոցականների կարիքների համար գումարի հավաքագրման մասին: Հանգանակված գումարը կուղղվի ռազմական հակամարտությունների գոտում գտնվող երեխաների կրթության խնդիրները լուծելու համար:
Գ. Բրաունը նախ կոչ է արել օգնել ավելի քան կես միլիոն սիրիացի անչափահասներին, որ այժմ ապրում են Լիբանանում՝ փախստականների համար նախատեսված ճամբարներում:
Ըստ Բրիտանիայի նախկին վարչապետի՝ վերջին 5 տարվա ընթացքում ավելի քան 10.000 դպրոց հարձակման է ենթարկվել Իրաքում, Պակիստանում, Նիգերիայում և Հարավային Սուդանում: