Սաակաշվիլին գումար է հավաքում իր նորաստեղծ կուսակցության համար
Օդեսայի նախկին նահանգապետ, Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին հայտարարել է իր նորաստեղծ «Նոր ուժերի շարժում» կուսակցության զարգացման համար անհրաժեշտ ֆինասնական միջոցների հայթայթման մեկնարկի մասին։ Այդ մասին նա գրառել է իր ֆեյսբուքյան էջում։
«Մենք ուզում ենք հենց սկզբից պետության հետ փոխադարձ ազնիվ հարաբերություններ ստեղծել և հայտարարում ենք կուսակցության զարգացման և Ուկրաինան գերտերության վերածելու պլանների իրականացման համար ֆինանսական միջոցների հավաքագրում»,-գրառել է նախկին նահանգապետը։
Նա նշել է, կուսակցության ստեղծմամբ նպատակ ունի Ուկրաինայում քաղաքական նոր ու անկախ դաս ստեղծել և որ ինքը և իր համախոհները մտադիր են ժողովրդի համար որոշումներ կայացնող օլիգարխներին հեռացնել ասպարեզից։
Նոյեմբերի 27-ին Սաակաշվիլին Կիևում ցույց էր կազմակերպել՝ կոչ անելով անցկացնել Գերագույն Ռադայի վաղաժամ ընտրություններ։ Ակցիային մասնակցել էր մոտ 2000 մարդ։