Հնդկաստանի հարավում ռումբ է պայթել. կա մեկ զոհ
Հնդկաստանի հարավում գտնվող Կարնատակա նահանգի Բանգալոր քաղաքում ռումբի պայթյունից 38-ամյա մի կին է մահացել, 3 մարդ միջին ծանրության վնասվածքներ են ստացել:
Ինքնաշեն ռումբը պայթել է առևտրային թաղամասերից մեկում: Ոստիկանությունը սկսել է հետաքննությունը:
Հնդկական հատուկ ծառայությունների հաղորդմամբ, պայթյունի հնարավոր մեղավորը կարող է լինել Հնդկաստանի ուսանողական իսլամական շարժումը, սակայն Հնդկաստանում գործող ոչ մի ահաբեկչական խմբավորում դեռ իր վրա չի վերցրել կատարվածի պատասխանատվությունը: