3232 դիտում
11:29 21-12-2014
Պարգևատրվեցին Հայաստանի ուսանողական մարզական 15-րդ խաղերի հաղթողները
Դեկտեմբերի 20-ին տեղի ունեցավ Հայաստանի 15-րդ ուսանողական մարզական խաղերում լավագույնը ճանաչված ուսանող-մարզիկների, Լեհաստանի Կոտովիցե քաղաքում կայացած շախմատի աշխարհի համալսարանական առաջնությունում 3-րդ տեղը գրաված Հայաստանի շախմատի ուսանողական հավաքականի անդամների և աշխարհի համալսարանական առաջնությունում արծաթե մեդալ նվաճած գրոստմայստեր Կարեն Գիրգորյանի պարգևատրման արարողությունը։
ՀՀ կրթության և գիտության նախարար, Հայաստանի ուսանողական մարզական ֆեդերացիայի նախագահ Արմեն Աշոտյանը նշեց, որ հոբելյանական ուսանողական խաղերը կարևոր էին` հասկանալու համար, թե մարզական աշխարհում ուսանողական սպորտի զարգացման առումով ինչ հեռանկար է բացվում։
Հայաստանի երիտասարդական հիմնադրամը այս օրերին կազմակերպել է Հայաստանի 15-րդ ուսանողական մարզական խաղերի հաղթողներների ծաղկաձորյան հանգիստը, տեղեկացնում է հիմնադրամի հասարակայնության հետ կապերի ծառայությունը:
Նմանատիպ նյութեր
1396 դիտում
20:19 10-12-2021
Հանրապետական ուսանողական 22-րդ մարզական խաղերի հաղթողները պարգևատրվեցին
4226 դիտում
10:28 09-05-2016
Հայտնի են ուսանողական խաղերի ձյուդոյի առաջնության հաղթողները. լուսանկարներ
Այս բաժնից
1981 դիտում
20:08 29-01-2025
Էլինա Ավանեսյանը հաղթանակով է մեկնարկել Ավստրիայի մրցաշարում
2494 դիտում
16:30 26-01-2025
Յաննիկ Սիները հաղթել է Ալեքսանդր Զվերևին և դարձել Ավստրալիայի բաց առաջնության հաղթող