Օբաման դատապարտել է ոստիկանների սպանության դեպքը
ԱՄՆ նախագահ Բարակ Օբաման դատապարտել է Նյու Յորքում երկու ոստիկանի սպանության դեպքը՝ ընդգծելով, որ մեղավորներն արդարացում չունեն, ասվում է Սպիտակ Տան հաղորդագրությունում:
«Մեր իրավապահ մարմինների աշխատակիցներն ամեն օր վտանգում են իրենց կյանքը՝ մեր անվտանգության համար: Նրանք արժանի են հարգանքի եւ շնորհակալության: Ոստիկանների սպանության դեպքը ոչ մի պարագայում արդարացում չունի»,-ասել է Օբաման:
Ինչպես ավելի վաղ [url=https://shamshyan.com/hy/article/2014/12/21/37824/]տեղեկացրել էինք[/url], Նյու Յորքում երկու ոստիկան էր սպանվել, իսկ հանցագործն ինքնասպան էր եղել: