Նյու Յորքում ոստիկաններ են սպանվել
Նյու Յորքի ոստիկանության տեղեկացմամբ՝ անհայձ անձի կողմից երկու ոստիկան է սպանվել: Հաղորդագրության մեջ ասվում է, որ ոստիկանների վրա կրակել են, երբ վերջիններս գտնվել են ծառայողական մեքենայում:
Աշխատակիցներից մեկը տեղում մահացել է, մյուսին տեղափոխել են հիվանդանոց, սակայն բժիշկներին չի հաջողվել փրկել նրա կյանքը: Նախնական տեղեկություններով՝ հանցագործը ինքնասպան է եղել: