Մոսկվան պատասխան պատժամիջոցներով է սպառնում Կանադային ու ԱՄՆ-ին
Մոսկվայի իշխանությունները խոստանում են պատժամիջոցներով պատասխանել ԱՄՆ-ի և Կանադայի կողմից հայտարարված հավելյալ պատժամիջոցներին: Այս մասին նշված է ՌԴ ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշևիչի տարածած հայտարարության մեջ, որը տեղադրվել է ԱԳն-ի կայքում:
Վերջինս նշել է, որ այդ պատժամիջոցները կրկին ցույց են տալիս, որ Արևմուտքին չի հետաքրքրում Ուկրաինայի արևելքի հակամարտությունը և ընդգծել, որ Մոսկվան կսպասի այդ պատժամիւջոցներին, սակայն նախազգուշացրել է, որ դրնաք անհետևանք չեն մնալու: