Լուկաշենկոն Ռուսաստանին պատասխան պատժամիջոցներով է սպառնում
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ ընկճված է Ռուսաստանի Դաշնություն բելառուսական մի շարք սննդատեսակների ներմուծման սահմանափակումներով, գրում է «Московский комсомолец» թերթը:
Լուկաշենկոն չի բացառել, որ Մինսկի կողմից կարող են հետևել համապատասխան արձագանքներ:
«Այսօր ինձ ռուսական իշխանությունների պահվածքը ոչ միայն զարմացնում, այլ նաև տխրեցնում է: Եթե մոտ ժամանակներս երկու երկրների միջև չկայունանա առևտուրը, մենք ստիպված կլինենք արձագանքել դրան»,-ասել է Բելառուսի նախագահը:
Հիշեցնենք, որ Ռուսաստանը սահմանափել է բելառուսական մի շարք սննդատեսակների ներմուծումը՝ հայտարարելով, որ նրանցում միկրոբային ախտահարումներ են հայտնաբերվել: