Գիտնականները պարզել են, թե ով է ձնե մարդը
Ձնե մարդու առեղծվածը միշտ եղել է անբացատրելի, չնայած բազմաթիվ ուսումնասիրություններ են կատարվել: Համարվել է, որ դա մի մարդանման արարած է, որն ապրում է Հիմալայների լեռներում:
Վերջին հետազոտությունները հերքում են այն եզրակացությունը, թե ձնե մարդը դաշտային արջի հեռավոր ազգականն է: Բայց գիտնականների կողմից մազերի նմուշների բազմաթիվ ստուգումները ցույց են տվել, որ հիմալայան ձնե մարդն իրոք չի պատկանում պրիմատների դասին: