211652_close_icon

Մի քանի բանկերի ղեկավարներ հրաժարականներ են ներկայացրել. ՀԺ

views-count5411 դիտում article-date 07:48 20-12-2014
«Հայկական ժամանակ» թերթը գրում է, որ ըստ տեղեկությունների, հրաժարականներ են ներկայացրել «Արցախբանկի» վարչության նախագահ Կամո Ներսիսյանը, «Ինեկոբանկի» գործադիր տնօրեն Ավետիս Բալոյանը, «Աrեքսիմբանկի» գլխավոր տնօրեն Արսեն Խանդկարյանը և «ԲՏԱ բանկի» գործադիր տնօրեն Նուր Բակբերգենովը: Թվարկվածներից առաջին երկուսը՝ «Արցախբանկի» և «Ինեկոբանկի» ղեկավարները, հրաժարականի դիմումները ներկայացրել են դեկտեմբերի 17-ին: Հիմնականում ղազախական «ԲՏԱ բանկի» տնօրեն Նուր Բակբերգենովը հրաժարական է ներկայացրել մեկ շաբաթ առաջ, քանի որ վերադառնում է հայրենիք Ղազախստան: «Գազպրոմբանկի» խմբի մեջ մտնող «Առեքսիմի» գլխ. տնօրենի հրաժարականը, պայմանավորված է նրանով, որ նա տեղափոխվում է այլ աշխատանքի՝ ՌԴ: Առայժմ անհայտ են մնում «Արցախբանկի» և «Ինեկոբանկի» ղեկավարների հրաժարականների իրական դրդապատճառները: Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր