211652_close_icon
views-count69293 դիտում article-date 17:27 11-10-2018

«Փաշինյան ջան, ախր ի՞նչն ես փոխել, մեր խոխեքին տանեք բանակ, որ սպաների ձեռքով սպանվե՞ն»․ Արցախում զոհված Գևորգի քեռին հրաժարականներ է պահանջում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ.aravot.am

[url=https://www.aravot.am/2018/10/11/986620/]Aravot.am[/url]-ը գրում է. 10 օր առաջ Արցախի Մարտունիի վաշտերից մեկում զոհված գյումրեցի զինծառայող Գևորգ Հարոյանի քեռին՝ Արմեն Բեգլարյանն ու ընկերներն այսօր հավաքվել էին Գյումրու Անի թաղամասի Հակոբ Մծբնեցի եկեղեցու մոտ, որտեղ մկրտվել էր Գևորգը ու պահանջում էին վերջ դնել բանակում տիրող հանցավոր բարքերին, պաշտոններից հեռացնել միայն «լափելու» մասին մտածող սպաներին ու գեներալներին։ Նրանք պահանջում էին նաև պատասխանատուների՝ Արցախի նախագահ Բակո Սահակյանի, Արցախի պաշտպանության նախարար Լևոն Մնացականյանի, ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի հրաժարականը։ «Չի կարող էսպիսի վիճակ լինել, մեր խոխեքը սպաների ձեռքով սպանվում են, ինչպե՞ս ես իրենք քնում անկողինների մեջ, նրանք պարտավոր են զորամասերում քնելու, չպիտի ուտեն, խմեն, պիտի գնան զորամասեր։ Փաշինյա՛ն, այսպիսինները մեզ պետք չեն, ի՞նչ է կատարվում պետության մեջ, արեք բացատրեք, երեք օր է՝ նամակը տվել եմ ձեր կնոջը, ինչի՞ պատասխան չկա»,-վրդովված բացականչում էր Գևորգի քեռին՝ Արմեն Բեգլարյանը։ Նշենք, Գևորգի մայրական կողմն Արցախից է։ Նա ասաց, որ սա միայն իր վիշտը չէ ու պիտի պայքարի, որ իրենց երեխան վերջինը լինի՝ հայերի ձեռքով սպանված։ «Զոհվածն իմ քրոջ տղան է, բայց ես պայքարում եմ բոլորի համար։ Իմ քրոջ տղան ծնվել է Գյումրիում, մկրտրվել է այս եկեղեցիում, դարձրել ենք 21 տարեկան, օրենք են հանել, որ ավարտածները պիտի գնան բանակ, գնաց․․․ 21 տարեկան տղան, որ առանց մի կոպեկի ավարտել է, 21 տարեկան տղան, որ մտածել է գնա մագիստրատուրա սովորի, որ գնա հասնի այն աստիճանի, որ մորը վարդի պես պահի, հայրն ու մայրն էլ մտավորականներ են՝ մայրը մանկապարտեզի դաստիարակ, հայրը՝ բժիշկ, այդ մարդկանց երեխուն տանե՞ք բանակ ու սպանե՞ք։ Փաշինյան ջան, ցավդ տանեմ, պետություն եք սարքում, էդ որտեղի՞ց ես սարքելու բարձրակարգ պետություն, որ մեր կրթված երեխաներին տանում, դահիճի ձեռքն եք տալիս։ Մենք պահում, մեծացնում ենք մեր երեխաներին ու իմանալով ՝ ինչ կատարվում մեր բանակի մեջ, վարի ենք տալիս մեր ձեռքով։ Փաշինյան ջան, ցավդ տանեմ, ասում ես սաղ երեխեքը նույնն են, ոչ մի դեպք չի լինելու, որ հագուստ տանեք բանակ, իմ քույրս երեք անգամ հասել է զորամաս՝ 550 կիլոմետր կտրելով, եկել է, հասել է, տեսնի ի՞նչ է կատարվում, չեք թողել այդ աղջիկը իմանա, այնպիսի համակարգ եք հիմնադրել։ Փաշինյան ջան, եթե դուք չեք կարող հարցը լուծել, ախր դու Գյումրիից ես սկսել քո հեղափոխությունը․․․ Էդ մի Մանվել բռնեցիք տուշոնկա ուտող, ուրիշ լափողներ չկա՞ն, էդ լափողները նստած են իրենց տեղերում։ Շարունակում են լափել, մենք էլ էշի պես մեր երեխաներին պիտի ուղարկենք, որ գեներալները լավ իրենց զգան, կայֆավատ անեն, երեք հատ լյուբովնիցա պահեն․․․ Ամեն ծնող կգա ինքը կծառայի, երկու տարի՞ է պետք, կգանք, բերեք մաքրենք բանակը, եթե մենք ժողովրդավարական պետություն ենք, մաքուր պետություն ենք ուզում։ Փաշինյան ջան, ոչ մի բան չես փոխել, ոչ մի բան չի փոխվել, «ցար նաստայաշչի՞» ես, իմանանք՝ նաստայաշչի՞ ես, թե ՞ոչ։ 3 օր է՝ նամակը դրել ենք Աննա Հակոբյանի մոտ, ոչ մի արձագանք։ Ասում են՝ Արմեն ջան, Ֆրանկոֆոնիա է ընթանում, Էջմիածնի, Արցախի տղեքը կանգնած են, բոլորին հանելու եմ, բայց ասացին՝ մի խանգարի, ֆրանկոֆոնիա ենք անում, ինչի ՞համար, որ սաղ ժողովրդին խաբենք, որ մենք լավն ենք։ Լավ բան չկա, էս ջահելները գնան, ո՞ւմ ձեռքը ընկնեն, գաղութ եք ստեղծել, պագոնավորներից ոչ մեկը պատասխանատու չէ նախարարի հրամանների համար, և ոչ մեկը ոչ մի բանի համար պատասխանատու չէ, ինչպե՞ս կարող են չտեսնել զինվորի աչքերի տակի կապտուկները, ի՞նչ է ,աչքերն են նրանց կուրացե՞լ։ Եկեք այդպիսի սպաներին հանենք Գյումրու հրապարակ, կրակենք։ Էս ի՞նչ եք անում, մեր խոխեքին մեր ձեռքով սպանում ենք, մինչև սա չփոխվի, ոչ մեկն իրավունք չունի իր երեխային ուղարկի էսպիսի բանակ։ Իմանալով ուղարկում ենք, ու մեզ էշի պես խաբում ենք։ Մայրը 18 տարի սթրեսի մեջ իր երեխուն պահում է, պահում ու ուղարկում է բանակ, ինչի՞ համար, որ մեր գեներալները լա՞վ ապրեն, իրենց լավ տղա զգա՞ն։ Փաշինյան ջան, ասում ես՝ թալանել են, պետք է վերադարձնեն, չե՞ս կարող հաշվել էդ գեներալները ինչ են տարել, ասա՝ ես քեզ ասեմ»։ Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ https://www.aravot.am/2018/10/11/986620/ Լուսանկարները՝ Խաչիկ Գևորգյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 47+
47+

Նմանատիպ նյութեր