4729 դիտում
16:38 19-12-2014
Սամվել Ալեքսանյանը չվախեցավ ցուցարարների միջով անցնելուց, բայց ոչ մի հարցի չպատասխանեց
Ինչպես տեղեկացրել էինք, կառավարության շենքի մոտ այսօր` դեկտեմբերի 19-ին, քաղաքացիները բողոքի ակցիա են կազմակերպել դոլարի թանկացման եւ գնաճի դեմ: Այդ ընթացքում կառավարության շենքից դուրս եկավ ԱԺ պատգամավոր, գործարար Սամվել Ալեքսանյանը, եւ բողոքի ակցիայի մասնակիցները նրան դիմավորեցին «Լֆիկ» եւ «ամոթ» վանկարկումներով:
Սամվել Ալեքսանյանը, թեեւ չշրջանցեց ցուցարարներին, սակայն իրեն ուղղված հարցերին չպատասխանեց եւ նստելով մեքենան՝ հեռացավ:
Մինչ այդ տեղեկացրել էինք, որ կառավարության շենքի մոտ դոլարի թանկացման եւ գնաճի դեմ այսօր բողոքի ակցիայի մասնակիցները [b][color=#CC0000]SHAMSHYAN.com[/color][/b]-ի թղթակցի հետ զրույցում նշել էին, որ վերջնաժամկետ կսահմանեն մինչեւ դեկտեմբերի 23-ը՝ կառավարությանը 6 կետանոց պահանջ ներկայացնելով: Նրանք նաև պահանջում են գները բերել նախկին սանդղակի, իջեցնել գազի գինը, դոլարային վարկերի վերահաշվարկ կատարել, վերցնել բոլոր տեսակի մենաշնորհները, ինչպես նաեւ արգելել Հայաստանից Ռուսաստան դոլարի և Ռուսաստանից Հայաստան ռուբլու սպեկուլյատիվ ելքերը եւ դադարեցնել ԵՏՄ-ին միանալու գործընթացը, հակառակ դեպքում սպառնում են, որ չեն օգտվի օլիգարխների սուպերմարկետներից, չեն օգտվի տաքսիներից եւ երթուղայիններից, բանկերում չեն կատարի վճարումները:
Նմանատիպ նյութեր
967 դիտում
10:20 20-02-2024
Սամվել Շահրամանյանը Արցախի այլ պաշտոնյաների հետ այցելել է «Եռաբլուր» պանթեոն. Նա չպատասխանեց որեւէ հարցի
Այս բաժնից
667 դիտում
10:42 12-01-2025
Ինքնիշխանությունը ներքին հարաբերությունները կառավարելու կարողություն է․ Նիկոլ Փաշինյան
658 դիտում
09:47 12-01-2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար