211652_close_icon

Նա միայն իմ տղան չէր, ազգինն էր, հերոսաբար կռվեց իր երկրի համար, զոհվեց, հայրենիքը պաշտպանելուց չվախեցավ. Զինվորի հայր

views-count10447 դիտում article-date 20:26 28-01-2017
Հետմահու Արիության մեդալով պարգևատրված ավագ լեյտենանտ Շավարշ Մելիքսեթի Մելիքյանի հայրը՝ Մելիքսեթ Մելիքյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ տղան ինստիտուտն ավարտել է և մեկնել ծառայության: «Նա միայն իմ տղան չէր, ազգինն էր, ազգի պաշտպանն էր և իր երկրի համար զոհվեց, հայրենիքը պաշտպանելու համար չվախեցավ, դուրս եկավ»,- ասաց նա և նշեց, որ ընկերները պատմել են, որ տղան հերոսաբար կռվել է: Նա նշեց, որ տղան շատ գաղտնապահ էր և ոչինչ չէր պատմում, տանը բանակից չէր խոսում, միայն ասում էր, որ միշտ լավ է: Շավարշ Մելիքյանի հայրը նշեց, որ որդուն մեկ տարի չէր տեսել, քանի որ արտագնա աշխատանքի է մեկնած եղել և նա իր միակ որդին էր: Հիշեցնենք, որ Բանակի կազմավորման 25-ամյակի առթիվ ՀՀ Նախագահ, ԶՈՒ գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանը հայրենիքի սահմանները պաշտպանելիս ցուցաբերած խիզախության, անձնուրաց քաջության, անմնացորդ նվիրումի, ինչպես նաև բանակաշինության և զորքերի մարտական պատրաստվածության գործում ունեցած ավանդի համար շուրջ երկու հարյուր զինծառայողների և ազատամարտիկների պարգևատրել է ՀՀ բարձրագույն պարգևներով, շքանշաններով, մեդալներով, շնորհել բարձրագույն զինվորական կոչումներ:

Նմանատիպ նյութեր