Ես շատ բան եմ սովորել Թիերի Անրիից. Յուրա Մովսիսյան
Հայաստանի հավաքականի և Մոսկվայի «Սպարտակ»-ի հարձակվող Յուրա Մովսիսյանը մեկնաբանել է հանրահայտ ֆրանսիացի ֆուտբոլիստ Թիերի Անրիի ֆուտբոլիստի կարիերան ավարտելու որոշումը:
«Հաջողություն, լեգենդ: Անրիին միշտ համարել եմ աշխարհի ամենատաղանդավոր հարձակվողներից մեկին: Ես նրանից շատ բան եմ սովորել»,- իր ֆեյսբուքի էջում գրել է Մովսիսյանը: