Ազգային անվտանգության մարմինների աշխատողի օրվան նվիրված հանդիսավոր միջոցառում` Արցախում
Նախագահ Բակո Սահակյանը դեկտեմբերի 19-ին այցելել է ԼՂՀ ԿԱ ազգային անվտանգության ծառայություն եւ մասնակցել Ազգային անվտանգության մարմինների աշխատողի օրվան նվիրված հանդիսավոր միջոցառմանը:
Նախագահը շնորհավորել է ծառայության անձնակազմին մասնագիտական տոնի առթիվ եւ զինվորական կոչում շնորհել ու արժեքավոր նվերներ հանձնել համակարգի մի խումբ աշխատակիցների:
Բակո Սահակյանն իր խոսքում կարեւորել է գերատեսչության դերը մեր երկրի ու ժողովրդի անվտանգության պաշտպանության գործում՝ հավելելով, որ պետությունը կշարունակի ուշադրության կենտրոնում պահել համակարգի առջեւ ծառացած խնդիրների լուծումը: