1210 դիտում
21:00 05-09-2014
Տարոն Մարգարյանը մասնակցել է ՀՀ արտակարգ իրավիճակների աշխատողի օրվան նվիրված հանդիսավոր նիստին
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության նիստերի դահլիճում կայացել է Արտակարգ իրավիճակների աշխատողի օրվան նվիրված հանդիսավոր նիստը, որին ներկա են գտնվել ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, պաշտոնատար այլ անձինք և ԱԻՆ աշխատակիցներ ու հյուրեր:
Մասնագիտական տոնի կապակցությամբ շնորհավորելով համակարգի աշխատակիցներին` Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն ընդգծել է, որ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունն իսկապես կայացած կառույց է ու հաստատուն քայլերով առաջ է գնում. «23 տարի առաջ, երբ նոր էր ձևավորվում համակարգը, թերևս, ամենալավատեսներն անգամ չէին էլ կարող պատկերացնել, որ ընդամենը երկու տասնամյակ անց կառույցը կզարգանա այնքան, որ նրա գրանցած հաջողությունները կարձանագրեն ոչ միայն Հայաստանում, այլև ամբողջ աշխարհում: Ստեղծվելով որպես արագ արձագանքման ջոկատ՝ դուք այսօր, ձեր բազմահազարանոց կոլեկտիվով, դարձել եք օր օրի զարգացող հզոր մի կառույց, որի գլխավոր խնդիրը փրկարարական աշխատանքների իրականացումն է, ինչպես նաև արտակարգ պատահարների դեպքում մեր բնակչությանը հնարավոր սեղմ ժամկետներում համապատասխան մասնագիտական օգնության ցուցաբերումը: Եվ, ի պատիվ ձեզ, պետք է ասել, որ այսօր մեր քաղաքացիներն իրավամբ, այս կամ այն արտակարգ պատահարի դեպքում կամ էլ դժվարին իրավիճակում հայտնվելիս առաջինը հենց ձե՛ր կառույցն են հիշում ու կանչում օգնության, ինչը, համոզվա՛ծ եմ, ձեզ համար ամենաբարձր գնահատականն է: Անշուշտ, հեշտ չէ արժանանալ մեր քաղաքացիների վստահությանը, բայցև շատ ավելի դժվար է այդ վստահությունը պահպանելը: Պետք է փաստել, որ դուք ձեռքբերածով չեք բավարարվում, ինչն էլ ամենամեծ գրավականն է, որ ձեռքբերված այդ վստահությունն այլևս չե՛ք կորցնի»,- ընդգծել է քաղաքապետը:
Բարձր գնահատելով համակարգի աշխատակիցների մասնագիտական պատրաստվածությունը` Տարոն Մարգարյանը կարևորել է նաև Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության հետ Երևանի քաղաքապետարանի համագործակցությունն ու ընդգծել, որ այն իսկապես սերտ է և կարևորված. «Իրականացնելով հանրության համար անչափ կարևոր, հաճախ նաև վտանգավոր ձեր աշխատանքը՝ դուք ձեր անուրանալի ավանդն եք բերում մեր երկրին ու մեր սիրելի մայրաքաղաքի զարգացմանը: Իսկ Երևանի քաղաքապետարանի հետ համատեղ, պարբերաբար անցկացվող ուսումնական վարժանքների ու մի շարք այլ ծրագրերի շնորհիվ նաև նպաստում եք մեր բնակչության իրազեկվածության բարձրացմանը, ինչն իր հերթին, անշուշտ, նպաստում է հնարավոր աղետների դեպքում մեր ավելի պաշտպանված լինելուն: Սիրելի փրկարարներ, արտակարգ իրավիճակների համակարգի հարգելի աշխատակիցներ, կրկին շնորհավորելով բոլորիդ մասնագիտական տոնի առթիվ՝ քաջառողջություն ու երջանկություն եմ մաղթում ձեզ և ձեր ընտանիքներին: Ու մաղթում եմ, որ մասնագիտական ձեր ողջ ներուժը, հմտություններն ու կարողություններն օգտագործեք միայն ուսումնական վարժանքների և փորձնական տագնապների ժամանակ»,- ընդգծել է քաղաքապետը:
Բնակչության պաշտպանության բնագավառում ներդրած մեծ ավանդի, աշխույժ գործունեության, արտակարգ իրավիճակների կանխարգելման, հնարավոր հետևանքների նվազեցման համար Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը Արտակարգ իրավիճակների աշխատողի օրվա կապակցությամբ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանին պարգևատրել է Երևանի քաղաքապետի ոսկե մեդալով: ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության Երևան քաղաքի փրկարարական վարչության պետ Մուշեղ Ղազարյանը ևս արժանացել է Երևանի քաղաքապետի ոսկե մեդալի: Իսկ Երևանի բնակչության անվտանգության ապահովմանն ուղղված գործունեության համար ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության տնօրեն Սերգեյ Ազարյանը և ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի գլխավոր խորհրդական Օնիկ Ավանեսյանը պարգևատրվել են «Երևան քաղաքի պատվավոր փրկարար» հուշամեդալներով: Համակարգի շուրջ 50 աշխատակիցներ էլ արժանացել են Երևանի քաղաքապետի պատվոգրերի և շնորհակալագրերի:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն
Նմանատիպ նյութեր
18703 դիտում
17:14 03-07-2017
Նախագահը մասնակցել է դատախազության աշխատողի օրվան նվիրված հանդիսավոր նիստին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
14822 դիտում
12:53 04-09-2017
Սերժ Սարգսյանը մասնակցել է Արտակարգ իրավիճակների աշխատողի օրվան նվիրված տոնական միջոցառումներին. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
Այս բաժնից
670 դիտում
22:06 22-11-2024
Արամ Ա-ի հրավերով հոգևոր դասի և քաղաքական կուսակցությունների մասնակցությամբբ նիստ է տեղի ունեցել
760 դիտում
21:53 22-11-2024
Անահիտ Ավանեսյանը եղել է Գյումրու ծննդատան նոր մասնաշենքում և հետևել շինարարական աշխատանքների ընթացքին
907 դիտում
21:26 22-11-2024
Փոխվարչապետը քննարկել է ԱԶԲ-ի հետ համատեղ Հայաստանում իրականացվող ծրագրերը