1566 դիտում
19:45 20-01-2014
Դատական համակարգի աշխատողի օրվան նվիրված տոնական միջոցառում Արցախում
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հունվարի 20-ին այցելել է ԼՂՀ Գերագույն դատարան եւ մասնակցել Դատական համակարգի աշխատողի օրվան նվիրված տոնական միջոցառմանը:
Երկրի ղեկավարը շնորհավորել է ոլորտի ներկայացուցիչներին մասնագիտական տոնի առթիվ եւ ընդգծել, որ արդյունավետորեն գործող, անաչառ դատական համակարգը հանդիսանում է ժողովրդավարության առանցքային ինստիտուտներից մեկը, առանց որի անհնարին է պատկերացնել ժամանակակից իրավական պետությունը եւ քաղաքացիական հասարակությունը, պաշտպանել արդարությունը, մարդկանց օրինական շահերը, իրավունքներն ու ազատությունները, ապահովել բոլորի հավասարությունը օրենքի առջեւ:
Նախագահը նշել է, որ ակնառու են համակարգում առկա խնդիրների լուծման ուղղությամբ ձեռնարկվող քայլերը եւ այստեղ գրանցված դրական արդյունքները՝ միաժամանակ հավելելով, որ հատուկ ուշադրության կենտրոնում պետք է լինեն չլուծված հարցերն ու անելիքները, որոնք պահանջում են համառ, սկզբունքային ու շարունակական աշխատանք:
Բակո Սահակյանը ծառայողական պարտականությունները բարեխղճորեն կատարելու համար արժեքավոր նվերներ է հանձնել ոլորտի մի խումբ ներկայացուցիչների:
Նմանատիպ նյութեր
2707 դիտում
16:03 20-01-2017
Բակո Սահակյանը մասնակցել է Դատական համակարգի աշխատողի օրվան նվիրված միջոցառմանը
3059 դիտում
14:09 20-01-2020
Բակո Սահակյանը մասնակցել է Դատական համակարգի աշխատողի օրվան նվիրված հանդիսավոր միջոցառմանը
1675 դիտում
13:50 19-12-2014
Ազգային անվտանգության մարմինների աշխատողի օրվան նվիրված հանդիսավոր միջոցառում` Արցախում
Այս բաժնից
1237 դիտում
23:14 01-02-2025
Ուկրաինայի ապագան վտանգված է. քաղաքագետ
1093 դիտում
22:57 01-02-2025
Բունդեսթագը մերժել է ընդդիմության առաջարկած հակամիգրացիոն օրինագիծը
1084 դիտում
22:35 01-02-2025
Եվրամիությունը քաղաքական ճնշում է գործադրում Հունգարիայի վրա. Սիյարտո